Փոլ Մըքքարթնին ու Ռինգո Սթարը կարող են ելույթ ունենալ Լոնդոնի Օլիմպիադայի շրջանակներում

PanARMENIAN.Net - The Beatles-ի լեգենդար երաժիշտներ Փոլ Մըքքարթնին ու Ռինգո Սթարը մտադիր են ելույթ ունենալ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիադայի շրջանակներում: Վերջերս Մըքքարթնին նման ակնարկ է արել ամերիկյան հեռուստաշոուի ժամանակ, սակայն մանրամասներ չի հայտնել:

Ըստ որոշ աղբյուրների, Փոլ Մըքքարթնիի ու Ռինգո Սթարի հետ միասին բեմ կարող են բարձրանալ Ջոն Լենոնի ու Ջորջ Հարիսոնի երեխաները: Ընդ որում, չի նշվում, թե երբ տեղի կունենա ելույթը՝ բացման արարողությանը թե փակման: Բացման և փակման պոտենցիալ մասնակիցներ են համարվում նաև Girls Aloud, Spice Girls, Coldplay և Muse

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---