ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը հիշեցրել է, թե ինչպես էր Ադրբեջանը ռմբակոծում դպրոցներն ու հիվանդանոցները

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը հիշեցրել է, թե ինչպես էր Ադրբեջանը ռմբակոծում դպրոցներն ու հիվանդանոցները

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Գերմանիայի ԱԳ նախարարի նախագահությամբ տեղի են ունեցել «Երեխաները և զինված հակամարտությունները» խորագրով քննարկումներ, որոնց ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և 5 տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի պատվիրակությունը, որը դրական է գնահատել է Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի համապատասխան զեկույցը, ուր ուշադրությունը սևեռվում է հակամարտությունների ընթացքում դպրոցների ևհիվանդանոցների նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման անընդունելիությանը:

ՄԱԿում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ քննարկման թեման Հայաստանի համար ոչ միայն ծանրագույն հումանիտար խնդիր է այլ նաև մեծագույն անվտանգության հարց: Նա ներկաներին հիշեցրել է, որ դեռևս 90 ականների սկզբին Հայաստանին պարտադրած պատերազմի արդյունքումը երկիրն ապաստան է տրամադրել տասնյակ հազարավոր հայ փախստական երեխաների, որոնց նկատմամբ կիրառվել է բիրտ ուժ, իսկ նրանց հիվանդանոցները, մանկապարտեզները և դպրոցներն ագրեսորի կողմից ենթարկվել են կանոնավորհրետանակոծման ու հրթիռակոծման:

Դեսպանը հավելել է, որ ՄԱԿի Անվտանգության խորհուրդը պետք է մշտապես իր ուշադրության կենտրոնում պահի երեխաների նկատմամբ հանցագործություններ ու ոտնձգություններ կատարողներին նրանց հանդեպ կիրառելով պատժամիջոցներ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---