53  "Ոսկե Ծիրան" 8-րդ միջազգային կինոփառատոն

Իրանում չհարգված մասնագիտության մասին կինոնկարը կներկայացվի «Ոսկե ծիրանի» հանդիսատեսի դատին

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակներում ներկայացված Ահմադ Սեյեդքեշմիրի«Հոյակապ ոչինչ» ֆիլմը պատմում է Իրանում չհարգված մասնագիտության մասին: Չնայած դրան, ֆիլմը ընդունվել է Իրանում:

«Ֆիլմը մարդկային բնավորությունների և հնարավորությոնների մասին է: Ֆիլմի հերոսը ապրում է մի միջավայրում, որը իրենը չէ: Նա ունի մեծ հնարավորություններ և ցանկանում է այն ցույց տալ: Այն արգելված թեմա է Իրանում և ընդգրկում է արգելված ոլորտ: Ֆիլմի հերոսի հետ ծանոթացրել է կինս, ով բժիշկ է», - ասաց Սեյեդքեշմիրին:

Իրանի հարավի հեռավոր շրջանում տեղացի երիտասարդ ուսանողը արվեստի դասընթաց է կազմակերպում: Նա միաժամանակ և հովիվ է: Մոլեռանդ ու հետադեմ հասարակության մեջ նա` որպես ուսուցիչ և հովիվ, շատ խնդիրներ ունի: Ֆիլմը պատկերում է այդ երիտասարդի և նրա սաների զգացմունքները, երևակայությունն ու ճիգերը:

Ահմադ Սեյեդքեշմիրը ծնվել է 1973 թ-ին Իրանի Մաշհադ քաղաքում: Իրանցի ռեժիսոր և սցենարիստ: Լավագույն սցենարի համար սահմանված մրցանակի հավակնորդ է եղել (Ոստիկանական ֆիլմերի փառատոն, Թեհրան, 2007) և լավագույն սցենարի համար` Առաջին մրցանակի արժանացել (Թեհրանի «Մի հայացք» ԿՓ, 2002):

4  14.07.11 - "Ոսկե ծիրան". Մարտին Յաբսի, Ահմադ Սեյեդքեշմիրիի և Նաչո Մարտինի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---