Արմեն Մազմանյան. Մշակույթը, կինոն ու մեդիան պետք է դառնան պետական դիվանագիտության լծակները

Արմեն Մազմանյան. Մշակույթը, կինոն ու մեդիան պետք է դառնան պետական դիվանագիտության լծակները

PanARMENIAN.Net - 21-րդ դարում մշակույթը, կինոն ու մեդիան պետք է դառնան պետական դիվանագիտության լծակները: Ինչպես Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը, մշակույթն ու ոգեղենը միակ արժեքավոր գործիքն են, որի միջոցով մարդիկ կարող են հասկանալ միմյանց:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հիմնվենք ընդհանուր արժեքների վրա»,-ասել է Մազմանյանը: Նա հավելել է, որ Հայաստանում այդ փորձն արդեն կա: «Ոսկե ծիրանի» շրջանակներում Հայաստան են ժամանաում թուրք ռեժիսորներ ու լրագրողներ»,-ասել է նա՝ հավելելով, որ հակամարտող կողմերը հակամարտության բովանդակությունից դուրս հաճախ միանման են մտածում և շատ ընդհանրություններ ունեն:

«Օրինակ, Թուրքիայում մտավորականությունը շատ հարցերում մեր նման է մտածում»,-նշել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---