Հայաստան է ժամանել ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Կորի Ուդովիչկին

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգանական և Եվրոպայի և ԱՊՀ երկրների համար ՄԱԿ զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիչկին: Այցի շրջանակներում Ուդովիչկին հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Հայաստանի զարգացման հիմնական խնդիրները գալիք 10 տարվա համար, ինչպես նաև մի շարք միջազգային հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---