Հայաստանի ԱԻՆ-ը պատասխանատվություն չի կրում նորակառույցների սեյսմակայունության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատասխանատվություն չի կրում նորակառույցների սեյսմակայունության համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը: Նրա խոսքով, ԱԻՆ-ը ներգրավված չէ նոր շենքերի կառուցման գործընթացում:

Նա նշել է, որ բոլոր նորակառույցները համապատասխանում են միջազգային չափանիշներին և կարող են դիմանալ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Այդ առումով նա հաղորդել է, որ նորակառույց շենքերի շինարարությամբ զբաղվող ընկերությունները ստացել են լիցենզիաներ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---