15 հուլիսի 2011 - 16:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արմեն Պողոսյան. Ոմանք Հայաստանում չեն ցանկանում, որ էլեկտրատրանսպորտը զարգանա ի վնաս ներկրվող բենզինի

Մետրոյի ուղեվարձի բարձրացումը նվազեցրեց սպառողների գնողունակությունը, հուլիսի 15-ին մամլո ասուլիսւոմ հայտարարել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, էլեկտրատրանսպորտի զարգացման ռազմավարությունը, անկախ նրա բարձր գնից, թույլ կտա կրճատել այդ ոլորտի համար պետության կողմից հատկացվող սուբսիդիաները:

Երևանի քաղաքապետի որոշմամբ հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձը բարձրացավ՝ դառնալով 100 դրամ:

Արդյունքում, ինչպես ասել է Արմեն Պողոսյանը, 10-20 տոկոսով կրճատվել է մետրոյից օգտվողների թիվը: «Այս իրավիճակը, երբ ուղևորափոխադրումների մեծ մասը կատարվում է երթուղային տաքսիներով, ձեռնատու է 18-20 մարդու, որոնք նստած են ԱԺ-ում, իսկ բնակչությունը տուժում է, հաշվի առնելով, որ օրական ուղևորափոխադրումները կազմում են 600 հազար մարդ»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ ոմանք Հայաստանում չեն ցանկանում, որ էլեկտրատրանսպորտը թանկանա ի վնաս ներկրվող բենզինի ու գազի: «Մենք ապրում ենք այնպիսի դարում, երբ իշխանություններն ու հանրությունը պետք է համագործակցեն»,-ասել է նա:

Իր հերթին Վազգեն Սաֆարյանն ասել է, որ Երևանի նոր քաղաքապետը ղեկավարվում է բիզնեսի սկզբունքներով և երբեմն որոշումներ կայացնում, որոնք այնքան էլ չեն համապատասխանում հանրության շահերին:

ՖՈՏՈՇԱՐՔ