Ավարտվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, հայտնի դարձան լավագույն ֆիլմերը

Ավարտվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, հայտնի դարձան լավագույն ֆիլմերը

PanARMENIAN.Net - Ավարտվեց Երևանյան «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը և հայտարարվեցին «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողների անունները:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի արժանացավ իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: Նույն անվանակարգի «Արծաթե ծիրան» մրցանակը ստացավ կորեացի Փարկ Չուն-բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմը: Անվանակարգի ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Պաուլա Մարկովիչը «Պարգևը» ֆիլմի համար:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը բաժին հասավ Ալեքսանդր Նանաուի «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի», «Արծաթե ծիրան» մրցանակը` «Ամառային արոտավայր», (ռեժիսորներ Լին Թրու, Նելսոն Ուոքեր III, Ցերինգ Պերլո), իսկ հատուկ հիշատակման է արժանացել Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ» ֆիլմը:

«Հայկական համայնապատկեր» մրցույթի «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացավ Հարութ Շատյանը «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան» մրցանակ հանձնվեց Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմին, հատուկ հիշատակման է արժանացել Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմը:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի հաղթող դարձավ Պյոտր Սուբոտկոյին «Գլազգո» ֆիլմով, և հատուկ հիշատակման է արժանացել Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվ» ֆիլմը: FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը, իսկ Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմին:

Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Էմիլ Մկրտչյանին «Տիեզերանավը» ֆիլմի համար:

Բրիտանական Խորհուրդի սահմանած մրցանակը ստացավ Հարութ Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը: Նույն ֆիլմն արժանացավ նաև «Նուարդ» մրցանակին:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին արժանացավ Պաուլա Մարկովիչի «Պարգևը» ֆիլմը:

Ժյուրիի անդամները դրական գնահատեցին փառատոնը և հիմնականում համակարծիք եղան իրար հետ: Վերջում Հարություն Խաչատրյանը շեշտց, որ այս տարի փառատոնային ֆիլմերը դիտել են 35-37.000 հանդիսատես, ունեցել են 200 հյուր արտերկրից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---