Դոմինգոյի հիմնադրած Operalia մրցույթում Հայաստանը ներկայանալու է 3 մասնակցով18 հուլիսի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-24-ը Մոսկվայում կայանալու է հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի հիմնած Operalia օպերային երգիչների մրցույթը: Այս տարի մրցույթն անցկացվելու է Մոսկվայում: Բացումը կայանալու է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում: Մրցույթի համար ներկայացվել էր ավելի քան 800 դիմում, որոնից ընտրվել են 40-ը` 20 երկրից: Մրցույթին Հայաստանը ներկայացնելու են 3 երգիչներ. սոպրանո Ռոզի Անուշը, ով ելույթ է ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ Երևանում, սոպրանո Նարինե Եղյանը, և տենոր Մայքլ Քառլիյանը: Ռուսաստանի ներկայացուցիչների թվում է Խաչատուր Բադալյանը: Մրցույթը Դոմինգոն հիմնադրել է 1993 թ-ին: Այն անցկացվում է ամեն տարի և ամեն անգամ աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մեխիկո, Մադրիդ, Տոկյո, Պուերտո Ռիկո, Լոս Անջելես և այլն): Մրցանակային ֆոնդը կազմում է 175.000 ԱՄՆ դոլար: Նախատեսված է երկու առաջին տեղի մրցանակ ($30.000), երկու երկրորդ տեղի մրցանակ ($20.000), երկու երրորդ տեղի միցանակ ($10,000): Մրցանակներից մեկը հատկացվելու է լավագույն կանացի, մյուսը` տղամարդու վոկալի համար: Բացի դրանից հատկացվելու են Բրիջիթ Նիլսոնի անվան $15.000 մրցանակ Վագների և Ստրոսի երգացանկից լավագույն կատարման համար, Պեպիտա Էմբիլ Դոմինգոյի` տենորի մոր անվան մրցանակ, լավագույն սարսուելա կատարող երգչուհուն ($10.000), տենորի հոր` Դոն Պլասիդո Դոմինգոյի անվան մրցանակ լավագույն սարսուելա կատարող երգչին ($10.000), Culturarte մրցանակ ($10.000), հանդիսատեսի համակրանքին արժանացած երգիչ և երգչուհի (Rolex ֆիրմային ժամացույց) և Ex aequo մրցանակ: Մրցույթը ստեղծվել է ոչ միայն բացահայտելու նոր ձայներ, այլև այնպիսի անհատականությունների, ովքեր վաղը կդառնան օպերային աստղեր: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |