Սերժ Սարգսյան. Հայաստանը դատարակվելու մասին անհեթեթ թեզը դարձել է Ադրբեջանի «իդեաֆիքսը»

Սերժ Սարգսյան. Հայաստանը դատարակվելու մասին անհեթեթ թեզը դարձել է Ադրբեջանի «իդեաֆիքսը»

PanARMENIAN.Net - Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաև Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեաֆիքսը», և վերջիններն էլ անընդհատ հրապարակավ հայտարարում են, թե կսպասեն այդ օրվան, այսինքն՝ Հայաստանը դատարկվելու օրվան և իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն: Այդ մասին միգրացիայի հոսքի խնդրին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Անշու՛շտ, իհարկե, հետաքրքիր թեզ է, մի քիչ ժպիտ առաջացնող, բայց, այնուհանդերձ, իրոք, հետաքրքիր: Ավելին, վերջին ամիսների աժիոտաժի ֆոնին ադրբեջանցիները նաև եզրակացության են եկել, թե իբր ես ներքին ընդդիմության հետ բանավեճի պատճառով է, որ ուշադրություն շեղելու համար զբաղվում եմ բանակի ուժեղացման խնդիրներով: Կարող եմ միայն ասել, որ ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող և սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է:

Չնայած, չեմ սիրում խոսել ֆանտաստիկ երևույթների մասին, բայց պիտի նշեմ, որ եթե երբևէ Ադրբեջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն, կամ, գոնե, մարդկանց թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները, ապա միևնույնն է, չեմ կարծում, թե մենք կկառուցեինք մեր ռազմավարությունը ադրբեջանական ընդդիմության թեզերով: Ընդդիմության հետ աշխատանքի փորձ ունեցող իշխանությունը միայն կհասկանա սա»,- խորհրդակցության մասնակիցներին ուղղված խոսքում ասել է նախագահը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---