Նորա Արմանին հաջորդ տարի ֆիլմ կնկարահանի Հայաստանում21 հուլիսի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին մշակում է 2 ֆիլմերի ծրագրեր, որոնցից մեկի նկարահանումը կատարվելու է Հայաստանում: Արմանին շատ չբացեց փակագծերը, որովհետև այն դեռ նախապատրաստական փուլում է, սակայն ասաց, որ նա խաղալու է ֆիլմում գլխավոր դերը և հնարավոր է լինի պրոդյուսերը: Սցենարի հեղինակը լինելու է Գնել Նալբանդյանը: Ֆիլմը պատմելու է հայկական գյուղում հայտնված մի օտարերկրացու մասին, ում գյուղում ոչինչ դուր չի գալիս, բայց վերջում կապվում է գյուղի հետ: Ռեժիսորը, Արմանիի խոսքով կլինի երիտասարդ հայաստանցի ռեժիսոր: Ֆիլմը կնկարահանվի մյուս տարվա ամռանը: Բացի դրանից, Արմանին աշխատում է մի գրքի վրա, որը պատմում է իր տատիկի ընտանիքի, մասնավորապես տատիկի և 3 քույրերի պատմությունը, որոնցից մեկը տեղափոխվել է Հայաստան, մյուսը Կանադա, երրորդը Ավստրալիա և չորրորդը Եգիպտոս: Նա նկարահանվում է ԱՄՆ-ում «Ձյուն է Լոս Անջելեսում» անկախֆիլմում, որտեղ մարմնավորում է փաստաբանի: Դերասանուհին գտնում է, որ Հայաստանում մեծ պոտենցիալ կա ֆիլմարտադրության ոլորտում, որի ապացույցն էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Նա հույս հայտնեց, որ 10-րդ փառատոնը կլինի ամենամեծամաշտաբը: Որպեսզի արվեստը Հայաստանում զարգանա, Արմանին գտնում է, որ պետք է շենքեր կառուցողների համար օրենք սահմանվի, որի համաձայն շենքի մի հատված պարտադիր պետք է տրամադրվի արվեստի բնագավառի հաստատություն ստեղծելու համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |