Foursquare-ը թողարկել է նոր զվարճալի նշաններ (badges)

Foursquare-ը թողարկել է նոր զվարճալի նշաններ (badges)

PanARMENIAN.Net - Foursquare-ը վերջերս հայտարարել էր մի շարք զվարճալի նշանների արշավի (campaigns) մասին։ Այժմ Foursquare-ը ներկայացնում է գործընկերների առաջարկած նշաններից երեքը։

Foursquare-ը փորձում է նորամուծություն կատարել։ Ինչպես գրում է Foursquare բլոգը, այժմ հետևելով Foursquare-ում “30 Minutes or Less” ֆիլմի էջին, ամեն անգամ որևէ բանկում կամ պիցերիայում նշում անելուց հետո (check in), օգտագործողը շահում է նոր նշան և անգամ հնարավոր է շահի 3 000 դոլար, որով կարող է գնել միայն պիցցա։

Հաջորդ նշանը շատ յուրատիպ է։ Կինոթատրոն գնալիս, եթե օգտագործողը դիտում է Հարի Փոթերի վերջին մասը՝ «Հարի Փոթերը և մահվան ընծաները. մաս 2-րդ» և նշելու ժամանակ մեկնաբանության մեջ գրում է Harry Potter, ապա ստանում է «Հարի Փոթերը և մահվան ընծաները. մաս 2-րդ» կոչվող նոր նշանը։ Այս նշանը հասանելի կլինի Foursquare-ում մինչև hուլիսի 24-ը։

Մեկ այլ նշան էլ է հասանելի, սակայն միայն ԱՄՆ-ի բնակիչների համար։ Յուրաքանչյուր օգտագործող, ով կայցելի Comedy Central և այնտեղ նշում կկատարի, կստանա South Park-ի անիմացիոն նշան։

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---