Apple-ի նոր օպերացիոն համակարգ Lion-ը արդեն ներբեռնել են 1 միլիոն անգամ

Apple-ի նոր օպերացիոն համակարգ Lion-ը արդեն ներբեռնել են 1 միլիոն անգամ

PanARMENIAN.Net - Apple-ի լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ընդամենը մեկ օրում, Lion օպերացիոն համակարգի թողարկման հենց առաջին օրը, գրանցվել է 1 միլիոն ներբեռնում։ Հասանելի լինելով ԱՄՆ-ում 29.99 դոլարով Mac App Store-ից՝ այն համարվում է Apple-ի պատմության մեջ ամենաարագ գնվող ՕՀ-ն։

«Lion-ը օգտագործողների կողմից ֆանտաստիկ արձագանք է ստացել»,- ասել է Apple-ի արտադրանքների մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը,

Lion-ը ներկայացնում է 250 նոր ֆունկցիաներ, ներառելով Multi-Touch ժեստեր, Mission Control, Mac-երով նորարար դիտելու եղանակ, Mac App Store և մի շարք այլ նորություններ։

Հասանելի լինելով 123 երկրներում՝ Mac App Store-ը հեղափոխություն է բերում Appple Store-ի պատմության մեջ։ Mac App Store-ը առաջարկում է կրթական ծրագրեր, խաղեր, գրաֆիկա, դիզայն և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---