Nokia-ի եկամուտների ամփոփման երեկոն լի էր վատ նորություններով

Nokia-ի եկամուտների ամփոփման երեկոն լի էր վատ նորություններով

PanARMENIAN.Net - Գրեթե այն ամենն, ինչ հայտնեց Nokia-ի ղեկավար Սթիվեն Էլոփը Nokia-ի եկամուտների ամփոփման ժամանակ, վատ նորություն էր։ Nokia-ն նախորդ եռամսյակում վաճառել է 16.7 միլիոն սմարթֆոն, ինչը զիջում է Apple-ի iPhone-ի վաճառքին։ Մի քանի օր առաջ Apple-ը հայտնել էր, որ 2011-ի 2-րդ եռամսյակում վաճառել է 20 միլիոն iPhone։

Nokia-ի ղեկավար Սթիվեն Էլոփի կարծքիով, սա անցումային շրջան է և շուտով ամեն ինչ լավ է լինելու։ «Մենք սկսում ենք դրական ազդեցություն ունենալ Nokia-ի «առողջության» վրա», ասել է Սթիվեն Էլոփը՝ նկատի ունենալով վերջին շրջանում ընկերության մի քանի փոփոխությունները՝ սկած մենեջմենթի աշխատակազմի փոփոխություններից մինչև մարքեթինգային ռեսուրսների և վաճառքի առաջխաղացումը։

Nokia-ն խոստացել է տարվա վերջին եռամսյակում թողարկել իր Windows Phone 7 օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը։

Սթիվեն Էլոփն ասել է. «Նրանք, ովքեր արդեն տեսել են մեր վաղ շրջանի Windows Phone աշխատանքը, արդեն դրական են տրամադրված Nokia-ի նկատմամբ, այն շուկա է բերելու նոր հնարավորություններ»։

Nokia-ն 2008-ից պայքարում է բջջային շուկայում իր առաջատարի դիրքերը պահպանելու համար։ Այժմ այն գտնվում է Android-ով աշխատող սմարթֆոնների և Apple-ի iPhone-ների «ճնշման» տակ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---