Ճարտարապետներ. Կառավարության շենքի աշտարակը ընդամենը Նարեկ Սարգսյանի ամբիցիան է

PanARMENIAN.Net - Ճարտարապետներ Սասուն Քալաշյանը և Սարհատ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ունի իր սեփական ամբիցիաները և այդ է պատճառը, որ նա ցանկանում է կառուցել ՀՀ կառավարության շենքի գլխին աշտարակ: «Իմ կարծիքով 15 տարի Երևանում ոչինչ պետք չէ կառուցել, եթե կառավարության շենքը չենք կարողանում պահել, ապա ինչի՞ մասին է խոսքը», ասաց Սարհատ Պետրոսյանը:

Սասուն Քալաշյանը իր հերթին նշեց, որ կառավարության շենքի գլխին աշտարակ կառուցել պետք չէ: «Ես քվեարկել եմ թամանյանական նախագծի համար, միայն մեկ պատճառով: Եթե իրոք կա դրա անհրաժեշտությունը, ապա միայն Թամանյանի նախագծով»: Նա նշեց, որ երկու նախագծերը խիստ տարբերվում են իրարից: Նա նաև դեմ արտահայտվեց Հանրապետության հրապարակը հյուրանոցներով շրջապատելուն: Քալաշյանը այն ճարտարապետներից է, ով ձեռնպահ քվեարկեց հունիսի 21-ին Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկությանը: Նա ասաց, որ չունի դրական կամ բացասական կարծիք այդ բանի կապակցությամբ:

Երկու ճարտարապետներն էլ միակարծիք են, որ քննարկումներ անելուց պետք է հաշվի առնել բոլորի կարծիքը և ոչ թե միայն մեկ մարդու: Քալաշյանը վերջում ավելացրեց, որ ընդհանրապես պետք է վերացվի «Երևանի գլխավոր ճարտարապետ» հասկացությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---