Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում պայմանավորվել «Շախ Դենիզ» հանքավայրի գազի վաճառքի մասին25 հուլիսի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում պայմանավորվել «Շախ Դենիզ» հանքավայրի գազի վաճառքի իրավաբանական բաղադրիչի մասին: Այդ մասին Բաքվում ասել է SOCAR (Ադրբեջանի Պետական նավթային ընկերություն) օտարերկրյա ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիևը թուրք լրագրողների հետ հանդիպմանը, գրում է Today' zaman-ը: Ըստ նրա, կողմերն ավարտեցին բանակցությունները պայմանագրի հիմնական հարցերի շուրք, ներառյալ տարանցման վճարը, գազի ծավալներն ու տեղափոխման տարբերակները: Սակայն իրավաբանական տարաձայնությունները դեռևս զսպում են համաձայնագրի կնքումը: Ըստ Ալիևի, «Շախ Դենիզ-2» նախագծի ներդրումները կարող են կազմել 25-30 մլն դոլար և պետք է երաշխիք ունենան: «Պայմանագիրը կանոնակարգող իրավական նորմեր կարող են հանդիսանալ բրիտանական ու շվեյցարական նորմերը»,-ասել է Ալիևը: Ըստ նրա, համաձայնագիրը BOTAS-ի հետ, որ ստորագրվել է նախորդ տարի, կանոնակարգվում է բրիտանական իրավական նորմերով: «Շախ Դենիզ» հանքավայրի պաշարները գնահատվում են 1,2 տրիլիոն խմ մետր գազ: Ըստ պայմանագրի, Թուրքիան ամեն տարի պետք է 6,6 մլրդ խմ գազ ձեռք բերի Ադրբեջանից: Երկրորդ փուլից Թուրքիա գազի առաքումը կկազմի 6 մլրդ խմ գազ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |