Հրանտ Դինքի մարդասպանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

Հրանտ Դինքի մարդասպանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող 21-ամյա Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Սամասթը մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության և ապօրինի զենք պահելու մեջ:

Ավելի վաղ դատախազը պահանջում էր Սամասթին դատապարտել 27 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
---