Լևոն Արոնյան. Բոլոր թիմային մրցաշարերում Հայաստանը պետք է պայքարի առաջին տեղի համար 27 հուլիսի 2011 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող Լևոն Արոնյանն ուրախ է, որ Հայաստանի հավաքականը կարողացավ համախմբվել ու նվաճել ոսկե մեդալները: «Արդեն մի քանի թիմայի մրցաշարերում մենք հաջողություն չէինք ունենում և նույնիսկ մի փոքր մտահոգված էինք՝ գուցե՞ էլ լավ չենք խաղում: Բոլոր տղաները հասկանում են, որ բոլոր թիմային մրցումներում Հայաստանի թիմը պետք է լինի առաջին տեղի համար պայքարող թիմերի կազմում: Եվ գիտեք, նախկինում, երբ մենք հաղթում էինք՝ Օլիմպիադայում, մյուս մրցաշարերում,մենք չէինք ուզում ոչինչ փոխել: Իսկ այս անգամ մենք որոշեցինք վերանայել բացարձակապես ամեն ինչ: Նույնիսկ հավաքի անցկացման վայրը փոխեցինք: Եվ, կարծես թե, ամեն ինչ լավ ստացվեց»,-ասել է Արոնյանը chess-news.ru-ին տված հարցազրույցում: Հայ գրոսմայստերը նշել է, որ թիմային առաջնություններից սա թերևս ամենաուժեղն էր, թիմերը պայքարեցին մինչև վերջ, թույլեր չկային: «Որոշ հանդիպումներում, թեև մի փոքր դժվարությամբ, մեզ հաջողվեց շտկել իրավիճակը: Եվ հետագայում մենք փորձում էինք արդեն խուսափել դրանից: Եվ որոշ խաղեր իդեալական անցկացրեցինք»: Արոնյանը խոստովանել է, որ հաղթանակից հետո նա մեկ շաբաթ կհանգստանա, և հետո կրկին կզբաղվի շախմատով: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին դարձավ աշխարհի չեմպիոն: 9 տուրերում հայ շախմատիստները 5 հաղթանակ տարան և 4 ոչ ոքի գրանցեցին: Աշխարհի չեմպիոններ դարձան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |