Հաքերները կրկին հարձակման են ենթարկել LiveJournal-ը

Հաքերները կրկին հարձակման են ենթարկել LiveJournal-ը

PanARMENIAN.Net - SUP ընկերությունը հայտարարել է, որ LiveJournal բլոգհոսթինգի աշխատանքի տեխնիկական խափանման պատճառ են դարձել նոր DDoS-հարձակումները: Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ: «Հավաքելով անհրաժեշտ տվյալները՝ այժմ LiveJournal-ի աշխատակազմը կարող է եզրակացնել, որ կապի խափանման պատճառ է հանդիսացել սերվերին ուղղված DDoS-հարձակումը:

«Չէր աշխատում նույնիսկ ռեզերվային կոնսոլը, որը թույլ կտար մեզ ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչ է կատարվում ցանցային սարքավորումների հետ, ուստի մեզ համար տեղեկատվության միակ աղբյուրը փրովայդերներն էին: Ավելի ուշ գործարկվեց DDoS Mitigation Protocol-ը, որի արդյունքում պարզ դարձավ, որ թրաֆիկը մեր ուղղությամբ միջինը կազմում է մոտ 6 գիգաբիտ, առավելագույնը՝ 8 գիգաբիտ, ինչը, հավանաբար, վերին շեմ է հանդիսանում Qwest և Verizon-ի համար այս հարթակում»,-գրել է LiveJournal արտադրանքի զարգացման տնօրեն Իլյա Դրոնովը: Նա նաև հստակեցրել է, որ նախորդ հարձակումների համար մուտք գործող թրաֆիկի վերին շեմը կազմում է 2 գիգաբիտ:

Ավելի վաղ SUP ներկայացուցիչները մերժում էին հաքերների հարձակման տարբերակը՝ բացատրելով աշխատանքի խափանումը դատա-կենտրոնում առաջացած խնդիրներով, որտեղ գտնվում են LiveJournal-ի սերվերները: Տեխնիկական անճշտությունների համար պատասխանատվությունը կրում են կապի ամերիկայն Qwest և Verizon օպերատորները, հաղորդում է Լենտա.ռու-ն:--ԿԱ_-

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---