Հայաստանի նախագահը Կազանի հանդիպումը ձախողված չի համարում, թեև դրա հետ մեծ հույսեր էին կապվում 28 հուլիսի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Ես Կազանի հանդիպումը ձախողված չէի համարի, չնայած նրան, որ մենք մեծ ակնկալիքներ ունեինք այդ հանդիպումից։ Պատահեց այն, ինչ պետք է պատահեր»,- հուլիսի 28-ին Երևանում լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով, խոսքն առաջին հերթին գնում է համապատասխան մթնոլորտի բացակայության մասին, քանի որ «Ադրբեջանն ամեն օր ցանկացած մակարդակում և բոլոր մեթոդներով թունավորում է սեփական ժողովրդին»։ Ինչպես նշել է ՀՀ նախագահը, ԼՂՀ և Հայաստանի ժողովուրդները մեկ պահանջ ունեն՝ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, իսկ այդ իրավունքի հիմքերն արտացոլված են Մադրիդյան սկզբունքներում, որոնք կողմերին առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։ «Մենք այլ պահանջներ չունենք»,- ասել է նա։ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |