Արտակ Շաքարյանը Դինքի սպանության վերաբերյալ. Ձգան քաշողին դատապարտելը հարց չի լուծում

Արտակ Շաքարյանը Դինքի սպանության վերաբերյալ. Ձգան քաշողին դատապարտելը հարց չի լուծում

PanARMENIAN.Net - Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտվել է միայն ձգան քաշողը կամ գործողությունը իրականացնողը: Ինչպես թուրքագետը նշեց մամլո ասուլիսի ժամանակ, չի պատժվել ոչ միայն պատվիրատուն, այլև այն ոստիկանները, որոնք նախապես գիտեին Դինքի սպանության մասին: «Ձգան քաշողին դատապարտելը հարց չի լուծում», շեշտեց նա:

Թուրքագետի խոսքով, սպանությունն իրագործած և վերջերս 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթին Թուրքիան ներկայացնում է որպես երեխայի:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության առջև: Գործի քննության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:

Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Սամասթը մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության և ապօրինի զենք պահելու մեջ: Ավելի վաղ դատախազը պահանջում էր Սամասթին դատապարտել 27 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---