Չնայած 40 աստիճան շոգի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Չնայած 40 աստիճան շոգի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

PanARMENIAN.Net - Չնայած շոգ եղանակին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ներկա պահին հրապարակում արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել: Հանրահավաքի մեկնարկից առաջ հրապարակի ասֆալտին ջուր են լցրել հատուկ, որպեսզի ամբոխն ավելի հեշտ դիմանա շոգին:

Հայկական ընդդիմության նախորդ հանրահավաքը կայացել էր հունիսի 30-ին: ՀՀ Ոստիկանության տվյալներով, դրան մասնակցել է 4 հազար մարդ: Նախորդ հանրահավաքի նշանակալի իրադարձությունն այն էր, որ դրան մասնակցում էին համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները, այդ թվում` «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն էլ բացել էր հանրահավաքը:

16  31.05.11 - Ազատության հրապարակ. Ընդդիմության հանրահավաքը ազատ արձակված Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի մասնակցությամբ
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---