Լևոն Հայրապետյանը վստահ է, որ հայկական հավաքականը կանի ամեն ինչ, որպեսզի հաղթի Լիտվայի հավաքականին

Լևոն Հայրապետյանը վստահ է, որ հայկական հավաքականը կանի ամեն ինչ, որպեսզի հաղթի Լիտվայի հավաքականին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լիտվայում` Ստյապոնաս Դարյուսի և Ստասիս Գիրենասի անվան մարզադաշտում, որը մոտ 9200 հանդիսատես է տեղավորում, ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ: Հանդիպումը նշանակված է երևանյան ժամանակով 21:00-ին:

Հայկական պատվիրակությունն այսօր Կաունաս է ժամանել և երևանյան ժամանակով 21:00-ին կանցկացնի առաջին մարզումը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի հավաքականի և լեհական «Լեխիայի» պաշտպան Լևոն Հայրապետյանը, իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի հաղթանակի հասնեն այս խաղում, քանի որ սեպտեմբերին իրենց շատ կարևոր հանդիպումներ են սպասվում: Այս ընկերական հանդիպմանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում են 4 նորեկներ, որոնց մասին պաշտպանն ասել է հետևյալը. «Նրանցից շատերի հետ ես ծանոթ եմ «Փյունիկի» կազմում անցկացրած հանդիպումներից, նրանք բոլորն էլ լավ մարզիկներ են, և լավ է, որ մենք մի թիմում ենք հանդես գալիս»,- ասել է Հայրապետյանը:

Հանդիպումը Հայաստանի և Լիտվայի հավաքականների մարզիչներ Վարդան Մինասյանին և Ռայմոնդաս Ժուտաուտասին հնարավորություն կընձեռի տեսնելու, թե իրենց թիմերը որքանով են պատրաստ Եվրոպայի 2012թ. առաջնության խմբային փուլի սեպտեմբերյան հանդիպումներին: Հայաստանի հավաքականը B խմբում սեպտեմբերի 2-ին կհանդիպի Անդորրայի հավաքականի հետ, իսկ ամսի 6-ին` սլովակների, երկու հանդիպումներն էլ արտագնա են լինելու: Իսկ Լիտվայի հավաքականը սեպտեմբերի 2-ին Կաունասում կհանդիպի I խմբից դուրս մնացած Լիխտենշտեյնի հավաքականի հետ, իսկ 4 օր անց իր ուժերը կչափի Շոտլանդիայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---