Ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով զիջել է Լիտվային

Ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով զիջել է Լիտվային

PanARMENIAN.Net - Կաունասում կայացած ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չկարողացավ դիմադրություն ցուցաբերել Լիտվայի հավաքականին: Խաղի սկիզբը հաջող էր տանտերերի համար, 8-րդ րոպեին անկյունայինից հետո գոլը իրացրեց Արունաս Կլիմավիչյուսը՝ գրավելով նորեկ Կարեն Իսրայելյանի դարպասը: Առաջին խաղակեսում Մինասյանը չորս նորեկներից դաշտ դուրս թողեց նաև կենտրոնական պաշտպան Վարազդատ Արոյանին ու հարձակվող Արթուր Սարկիսովին:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կազմում մնաց 10 հոգի, երկրոր դեղին քարտը ստացավ Արոյանը: Եվ չնայածա նրան, որ Յուրա Մովսիսյանը, դուրս գալով դաշտ, մի փոքր ակտիվացրեց հավաքականի գործողությունները Լիտվայի դարպասների մոտո, սակայն, հայ ֆւոտբոլիստների իրացմամբ գոլ երկրպագուներն այդպես էլ չտեսան: Իսկ լիտվացիներին հաջողվեց երկու գոլ խփել 3 րոպեում՝ Էդգարաս Չեսնաուսկիսը կրկնպատկեց հաշիվը, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ռիչարդաս Բենյուշիսը: 3:0 հաշվով Հայաստանը զիջեց 2011թ. երկրորդ ընկերական խաղում:

Սեպտեմբերի 2-ին Վարդան Մինասյանի սաները ԵԱ-2012 խմբային փուլում արտագնա խաղ կանցկացնեն Անդորայի հավաքականի հետ, որին 4;0 հաշվով հաղթել են Երևանում: Դեղին քարտերի պատճառով այդ խաղը բաց կթողնի Յուրա Մովսիսյանը: Սեպտեմբերի 6-ին հայ ֆուտբոլիստները կհյուրընկալվեն Սլովակիայում, որին սեփական դաշտում հաղթել են 3:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---