Թուրքիայում պահեստայինների շտապ մոբիլիզացում է հայտարարվել. պատերազմ է՞ լինելու

Թուրքիայում պահեստայինների շտապ մոբիլիզացում է հայտարարվել. պատերազմ է՞ լինելու

PanARMENIAN.Net - Այսօր թուրքական բանակի պահեստային սպաները կանչվել են արտակարգ բանակային հավաքի: Ինչպես հաղորդում է թուրքական Zaman թերթը, զինկոմիսարիատներ ժամանած թուրքական սպաներին ուղղում են Սիրիայի հետ սահմանը, որտեղ, ըստ երևույթին, զինված բախումներ են սպասվում: Թերթը ցիտում է կառավարության անանուն ներկայացուցչին, որը ենթադրում է, որ ռազմական հակամարտության դեպքում Թուրքիա կհորդի սիրիական փախստականների ալիքը:

Թուրքիայի կառավարության տվյալների համաձայն, մինչև հիմա Սիրիայից երկրի տարածք 7239 փախստական է թափանցել: Այդ մարդիկ փախուստի են դիմել սիրիական բանակի ճնշման ներքո:

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրույցի թեման Սիրիայում ընդդիմության բողոքի ցույցերի դաժանագույն ճնշումն էր: Զրույցի ավարտին մամուլի համար տարածված հայտարարության մեջ Սպիտակ տունը նախագահ Ասադի վարչակարգին կոչ է արել անհապաղ վերջ դնել արյունահեղությանը:

Իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքում ոմն զինվորական հայտնել է, որ եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան ռազմական գործողություններ սկսեն Սիրիայում, Իրաքյան Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի: Եթե Թուրքիայի բանակը մտնի Սիրիա, ապա Իրանը պատերազմ կհայտարարի Թուրքիային: Սակայն ավելի ուշ այդ հրապարակումը ջնջվել է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում Բանակի պաշտոնական դիրքորոշմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---