Սեպտեմբերի 29-ին Երևանում համերգով հանդես կգա հանրաճանաչ երգչուհի Սեզարիա Էվորան![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանում համերգով հանդես կգա հանրաճանաչ երգչուհի Սեզարիա Էվորան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, համերգը տեղի կունենա Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երգչուհին մեկ անգամ արդեն եղել է Հայաստանում երեք տարի առաջ, սակայն ելույթ է ունեցել փակ միջոցառման շրջանակներում: Այս տարի երգչուհու երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու նրա կենդանի կատարումները: Համերգի մանրամասները դեռևս հայտնի չեն: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Նա «Գրեմմի» մրցանակի մրցանակակիր է, հեղինակավոր ֆրանսիական Vitoire de la Musique մրցանակակիր: Իր առաջին ալբոմը երգչուհին լույս է ընծայել 1987թ., երբ նա 45 տարեկան էր: Այժմ նա ունի շուրջ 10 ձայնասկավառակ և հայտնի է ողջ աշխարհում: Սեզարիա Էվորնա բեմ է դուրս բալիս ոտաբոբիկ: Նա ռետինե հողաթափեր է կրում միայն այն երկրներում, որտեղ կլիման տաք չէ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |