Լոս Անջելեսի հայ համայնքը դե՞մ է Հայաստանի նախագահի այցին ԱՄՆ

Լոս Անջելեսի հայ համայնքը դե՞մ է Հայաստանի նախագահի այցին ԱՄՆ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի հայ համայնքում իրարանցում է։ Նախօրեին համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Լոս Անջելեսի հայերը ստորագրահավաք են հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն ԱՄՆ արգելելու նպատակով։ Մասնավորապես, «Վարագույր» ծրագրի հաղորդավարը հաղորդել է «Հայկական ժամանակ» թերթին, որ համայնքի անդամների ստորագրություններով փաստաթուղթը հանձնվելու է ԱՄՆ Պետդեպարտամենտ գործընթացն առաջ մղելու համար։

Սակայն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում նման գործողությունների մասին։

Շուտով սպասվում է ՀՀ նախագահի այցը ԱՄՆ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---