Էդվարդ Նալբանդյանն «Արմենիա» առագաստանավի անձնակազմին պարգևատրել է Հայաստանի ԱԳՆ մեդալով24 օգոստոսի 2011 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց «Արմենիա» առագաստանավի անդամներին իրենց առաքելության բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ հավելելով, որ նավարկության ուղեգիծն իրենից ներկայացնում էր սփյուռքահայ գաղթօջախների յուրահատուկ քարտեզը` ոգևորություն պարգևելով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին: «Ձեր դժվար առաքելությունը մեծ նպաստ էր Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու սրբազան գործին», - ասաց Էդվարդ Նալբանդյանը: Ի նշանավորումն նավարկության հաջող ավարտի` Էդվարդ Նալբանդյանը «Արմենիա» առագաստանավի արշավախմբին հանձնեց ԱԳՆ մեդալը: Գիտարշավի անդամներն իրենց հերթին ԱԳ նախարարին ներկայացրեցին շուրջերկրյա նավարկության ընթացքը, կիսվեցին տարբեր երկրներում ունեցած հանդիպումների տպավորություններով: Զորի Բալայանը «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից առանձնակի շնորհակալություն հայտնեց աշխարհի տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ցուցաբերած ամենայն աջակցության համար: «Արմենիա» առագաստանավը մեկնել էր 2009թ. մայիսի 28-ին իսպանական Վալենսիա նավահանգստից և իր շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել 2011թ. օգոստոսի 11-ին կիպրոսյան Լիմասոլ նավահանգստում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |