Սեպտեմբերի 3-ին կնշվի ՀՀ և ԼՂՀ համատեղ քարտեզի օրը

PanARMENIAN.Net - «Ժառանգ» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության շրջանակներում Կարեն Վրթանեսյանը նախաձեռնել է «Սեպտեմբերի 3` քարտեզի օր» ակցիան: Ակցիայի նպատակն է աչքի համար ընկալելի և հարազատ դարձնել Հայաստանի ճիշտ քարտեզը, քանի որ առայժմ «մարդկանց ուղեղներում ամուր նստած է Հայկական ԽՍՀ ու Հայաստանից պոկված ԼՂԻՄ ուրվագիծը»։

«Գաղափարը ծնվել է մոտ 2 շաբաթ առաջ: Իմաստն այն է, որ սեպտեմբերի 3-ին յուրաքանչյուր օգտատեր Facebook-ում կամ այլ սոցցանցերում իր հաշվում նկարի փոխարեն դնի Հայաստանի ու Արցախի քարտեզը` ազատագրված տարածքները ներառյալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգ» ՀԿ անդամ Գևորգ Հեթանոս Ղազարեանը` հավելելով, որ օրն ընտրվել է պատահաբար: Հաշվի է առնվել այն փաստը, որ ամռան ամիսներին Facebook-ի և մյուս սոցիալական կայքերի օգտատերերը պասիվ են լինում, իսկ նոր ուսումնական տարվա մեկնարկին կրկին կակտիվանան:

«Ժառանգ» ՀԿ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ իրականացնում է «Ճիշտ քարտեզ» նախաձեռնությունը, որի շրջանակում կազմակերպվել են «Ազատագրված, ոչ թե գրավված» և նման այլ ակցիաներ: «Նպատակը մեկն է, ձևաչափերն են փոխվում»,- ասել է Գևորգ Հեթանոս Ղազարեանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---