Հայկական վիրտուալ համալսարանում 2 տարվա ընթացքում սովորել է 1000 ուսանող

Հայկական վիրտուալ համալսարանում 2 տարվա ընթացքում սովորել է 1000 ուսանող

PanARMENIAN.Net - Այսօր Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) 2-ամյակի կապակցությամբ կայացել է սիմպոզիում, որի ընթացքում ներկայացվել են ՀՎՀ-ի 1 տարվա ձեռքբերումները:

ՀՎՀ-ինիր գործունեության ընթացքում ունեցել է ավելի քան 1000 ուսանող աշխարհի շուրջ 50 երկրներից: Հայկական վիրտուալ համալսարանի վիրտուալ դասարաններ արդեն այցելում են ուսանողներ Շանհայից և Բուենոս Այրեսից, Երևանից և Վանկուվերից, Կիևից և Հաագայից, Ամմանից և Ռեունիոն կղզուց:

«2 տարվա ընթացքում ՀՎՀ ստեղծել է հեռավար կրթական մի համայնք, որը խթանում է ինչպես մշակութային կրթություն, այնպես և սոցիալական շփում, երբ դրանք հասանելի չեն Սփյուռքի շատ երիտասարդներին», - ասել է ՀՎՀ Հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը։

Հայկական վիրտուալ համալսարանի ծրագիրը նախագծվել է 2004 թվականին՝ ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից։ Ծրագրի տեխնոլոգիան մշակվել է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանի Կրթության և հետազոտության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականների և ծրագրավորողների համագործակցությամբ:

ՀՎՀ-ն օնլայն ուսուցանողներ է հավաքագրում հայոց պատմության, հայերենի եւ հայկական մշակույթի հեռաուսուցման դասընթացները վարելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---