Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայի մասին. Խնդրահարույց երկիրը չի կարող «զրո խնդիրներ ունենալ հարևանների հետ»

Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայի մասին. Խնդրահարույց երկիրը չի կարող «զրո խնդիրներ ունենալ հարևանների հետ»

PanARMENIAN.Net - Իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակության ամրապնդմանը խանգարելու համար Իրանը կարող է հանդես գալ հակաթուրքական հայտարարություններով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Սակայն, հայ փորձագետը նշել է, որ Թեհրանը չի կարող օգտագործել արդեն փչացած թուրք-իսրայելյան հարաբերությունները հակաթուրքական քարոզչություն վարելու համար, քանի որ ինքն էլ չի դասվում Իսրայելին համակրանքով վերաբերվող երկրների թվին:

Նա նշել է, որ նման գործողությունների դեպքում Անկարան կսահմանափակվի ավելի զուսպ հայտարարություններով, քանի որ նրան ձեռնտու չէ փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ: «Արդեն կարելի է հստակ ասել, որ Թուրքիայի որդեգրած «զրոյական խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն ընդամենը պատրանք է, քանի որ երկիրը խնդիրներ ունի գրեթե բոլոր հարևանների հետ և խնդրահարույց երկիր է:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հերթական լարվածությունն է առաջացել: Ավարտվել է «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակման փաստի հետաքննությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցի առնչությամբ հայտարարել է Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և կասեցնում է ռազմական պայմանագրերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---