Պաշտպանության նախարարությունը հերքում է բժիշկների հանդեպ Սեյրան Օհանյանի անհանդուրժող վերաբերմունքի մասին լուրերը

Պաշտպանության նախարարությունը հերքում է բժիշկների հանդեպ Սեյրան Օհանյանի անհանդուրժող վերաբերմունքի մասին լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանել է «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածը, որ լույս է տեսել հայկական լրատվամիջոցներից մեկում:

«Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածի կապակցությամբ հայտնում եմ, որ այնտեղ զետեղված տեղեկությունները խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, բարոյապես մեղմ ասած կոռեկտ չէ մարտի դաշտում Սեյրան Օհանյանին ցուցաբերած առաջին բժշկական օգնությունը վերագրել Լենսեր Լազարյանին, ով այժմ աշխատում է ԼՂՀ ՊԲ Ալաշանի զինվորական հոսպիտալում որպես ռենտգեն-տեխնիկ և ոչ միայն որևէ մասնակցություն չի ունեցել Չլդրանի դաշտային հոսպիտալում Սեյրան Օհանյանի առաջին վիրահատությանը, այլ նաև ներկա չի եղել այդ դեպքին: Ինչ վերաբերում է բժիշկների նկատմամբ պաշտպանության նախարարի անհանդուրժողականությանը, ապա այդպիսի տեղեկություն տարածողները պարզապես խստապահանջությունը շփոթում են անհանդուրժողականության հետ: Հոդվածի հեղինակը և նախաձեռնողները ավելի լավ կանեին զբաղվեին հանրօգուտ գործունեությամբ»,- նշվում է մեկնաբանության մեջ:

Նշենք, որ վերոնշյալ հոդվածում ներկայացվում է Ստեփանակերտցի լրագրող Անժելա Հայրիյանը նամակը, որում նա նշում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը ատելություն է տածում ռազմական բժիշկների հանդեպ, քանզի ժամանակին, իբր, Լենսեր Լազարյանի գործողությունների արդյունքում է ամպուտացիայի ենթարկվել նախարարի ոտքը Չլդրանի մոտ Արցախի պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից հետո:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---