ՃՈ պետի պաշտոնում Արսեն Գալստյանի նշանակման մասին լուրերը հաստատվել են

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը: Դեռևս առավոտյան հայկական մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվում էին Արսեն Գալստյանի նշանակման մասին լուրերը, որոնք արդեն հաստատել է ՀՀ ոստիկանությունը։

Արսեն Գալստյանը ծնվել է 1965 թ., Երևանում: Ոստիկանության համակարգում է 1990 թվականից: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և կառավարական պարգևների: Արսեն Գալստյանը 2009 թվականից ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարն էր: Ամուսնացած է ունի երեք երեխա: Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ սեպտեմբերի 2-ին ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին, և նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---