Պաշտպանության նախարարությունը մտադիր չէ լռել զինվորին խելագարության հասցնելու միջադեպի կապակցությամբ

Պաշտպանության նախարարությունը մտադիր չէ լռել զինվորին խելագարության հասցնելու միջադեպի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր չէ լռել վերջերս զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ կատարված միջադեպի կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել նախարարությունից, մոտակա ժամերին ՀՀ ՊՆ-ն համապատասխան հայտարարություն կտարածի կատարվածի առթիվ:

Սեպտեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով:

Պարզվեց, որ օգոստոսի սկզբին Արցախում՝ Ասկերանում, արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում, Երևանում: Նախաձեռնության անդամները սեպտեմբերի 5-ին Նորքի հոգեբուժարանում նկարահանել են, թե Հովհաննեսը ինչ վիճակում է գտնվում, ինչպես նաև Հովհաննեսի հարազատներին, ովքեր մանրամասն պատմում եմ իրենց հայտնի ողջ տեղեկատվությունը այդ միջադեպի մասին:

Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդը անընդհատ կրկնում բանակում տված երդումը, անկանոն շարժումներ անում, կրկնում բանակային վարժանքները, խոսում անտրամաբանական, չկապակցված նախադասություններով: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը այս վիճակում հայտնվել, նա ասում է. «Ուզեցել են ինձ ծեծեն, բռնաբարեն… օֆիցեռները»: Սակայն նա չի հիշում անունները և ինչ-որ մականուններ է նշում:

Նախկին զինվորի հայրը՝ Վարդան Վարդանյանը, պատմում է, որ 1991 թվականին ծնված իր որդին եղել է առողջ, զբաղվել է սպորտով, երկու անգամ ժամանակին անցել է բժշկական համապատասխան հանձնաժողովները: Նա զորակոչվել է բանակ 2010 թվականին, և ծառայել է հանգիստ մեկ տարուց ավելի: Ապա հայրը զանգ է ստանում որդու ընկերներից, թե Հովհաննեսը վիճաբանություն է ունեցել սպաներից մեկի հետ: 17 օր հետո զանգ է ստանում, որ որդին գտնվում է Երևանում՝ հոգեբուժարանում: Այն դեպքում, երբ զինկոմիսարիատից հարազատներին տեղյակ չէին պահել, որ զինվորը հոգեբուժարանում է: Նույն կերպ զարմանում են հոգեբուժարանում, որ երիտասարդի ծնողները չեն գալիս որդու մոտ: Հրամանատարը Վարդան Վարդանյանի զանգերին չի պատասխանում, տեղեկանալով, թե ով է զանգողը: Ապա հայրը կապ է հաստատում նաև պաշտպանության նախարարության հետ, համապատասխան բաժին 3 դիմում է գրում, սակայն պատասխան դեռ չի ստացել: Նախկին զինվորի ծնողին փորձում են համոզել, որ այս հոգեկան վիճակում զինվորը հայտնվել է վախի արդյունքում, սակայն հայրը չի հավատում, քանզի մինչ այդ զանգ էր ստացել վիճաբանության մասին: Հայրը ցույց է տալիս տեսանյութում որդու մարմնի վրա եղած բռնությունների հետքերը, որոնք սպիացել են, սակայն երևում են, չնայած արդեն երկու ամսից ավելի է անցել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---