Տիգրան Ջրբաշյանը հավաստիացնում է, որ ներմուծումն ու արտահանումը Հայաստանից ավելի քաղաքակիրթ են դարձել

Տիգրան Ջրբաշյանը հավաստիացնում է, որ ներմուծումն ու արտահանումը Հայաստանից ավելի քաղաքակիրթ են դարձել

PanARMENIAN.Net - «Առևտուրը Հայաստանի հետ, ինչպես նաև արտահանումը Հայաստանից, ավելի քաղաքակիրթ են դարձել »,-լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 6-ին Վանաձորում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, «Ամերիաբանկը» երկրի խոշորագույն բանկերից մեկն է, որն աշխատում է առևտրի ֆինանսավորման ոլորտում, առաջարկելով հաճախորդներին համապատասխան գործիքներ: Տ.Ջրբաշյանը հավելել է, որ հայկական ընկերությունները սկսել են առավել ակտիվ աշխատել դիստրիբյուտորների, խոշոր ընկերությունների հետ, ինչն իր հերթին պահանջում է համապատասխան գործիքների կիրառում (բանկային երաշխիքներ և այլն): «Դա պահանջարկ է ստեղծում և բանկերը համապատասխանաբար փորձում են այն ապահովել»,-ասել է նա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրենը հավելել է, որ վերջերս օբյեկտիվ ցուցանիշներով արտահանման ուղղությունը առավել արագ տեմպերով է զարգանում, քան ներմուծումը: «Դա կապված է գների կոնյունկտուրայի փոփոխության հետ միջազգային շուկայում և հայ արտադրողի ակտիվացման հետ»,-նշել է նա:

Տնտեսության մեջ ազատական հայացքներ ունենալով՝ Տիգրան Ջրբաշյանը ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման զարգացումը տեսնում է առողջ մրցակցության մեջ: «Արտահանման ծավալների ավելացման խոչընդոտները ավելի քիչ են, քան ներկրման դեպքում, քանի որ ներմուծումը մենաշնորհացվել է», -գտնում է բանկիրը:

Նա հիշեցրել է, որ «Ամերիբանկն» առաջարկում է իրավաբանական անձանց վճարային քարտ, որը հնարավորություն է տալիս անկանխիկ վճարումներ կատարել Հայաստանի բոլոր մաքսակետերում: Մաքսային քարտը հաճախորդին հնարավորություն է տալիս օգտվել հատուկ արտոնյալ պայմաններից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մի շարք առավելություններ ստանալ քարտով վարկային գիծ բացելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---