«Սթար»-ը ձեռք է բերում «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը 6 սեպտեմբերի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Սթար» առևտրի ցանցի կողմից «Fresh» սուպերմարկետների ցանցի գնման շուրջ բանակցություններն ավարտվել են: Կողմերն արդեն ձեռք են բերել վերջնական պայմանավորվածություն, սակայն գործարքն ավարտին հասցնելու համար, մինչ փաստաթղթերի ստորագրումն, այս փուլում, գործարքը պետք է հաստատվի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: «ՍԹԱՐ-ի կողմից Ֆրեշ սուպերմարկետների ցանցի գնումը հնարավորություն կտա մեծացնել վաճառքի ծավալներն, ինչպես նաև էապես նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն և ադմինիստրատիվ ծախսերը` հասնելով ցանկալի արդյունավետության, որն է 15-ից 20 տոկոսով ծախսերի նվազեցումը` նոր միավորված ցանցում»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն` Վահան Քերոբյանը: Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում որին անմիջապես կհաջորդեն զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման փուլը: Մոտ ապագայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները և ընկերության զարգացման պլանները: Նշենք, որ ներկայումս ՍԹԱՐ առևտրային ցանցը կառավարում է 18 սուպերմարկետ, որոնցից 17-ը ք. Երևանում և մեկը` ք. Հրազդանում, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը ներառում է 4 «Ֆրեշ» սուպերմարկետ և 3 «Քեթրին» խանութներ Երևանում: Բացի այդ, մոտ ապագայում ՍԹԱՐ-ը կբացի ևս մեկ խանութ Դավթաշեն վարչական շրջանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |