Չծխող երևանցիներն արդեն կարող են հանգիստ սնվել հանրային սննդի 168 օբյեկտում

PanARMENIAN.Net - «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում շարունակվում է ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման գործընթացը։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համաձայն վարչական շրջանների տրամադրած տեղեկատվության՝ մայրաքաղաքի Դավթաշեն, Նորք- Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային սննդի բոլոր օբյեկտներում արդեն իսկ առանձնացվել են համապատասխան տարածքներ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային սննդի 17 օբյեկտներից 7-ում ծխելն ընդհանրապես արգելված է, իսկ 10-ում ծխողների համար առանձին տարածք է հատկացվել։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի հանրային սննդի 168 օբյեկտներում արդեն ծխողների համար առանձնացված տարածքներ կան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---