Քաղաքապետարանը մեկ առ մեկ ստուգելու է բոլոր կռունկները

Քաղաքապետարանը մեկ առ մեկ ստուգելու է բոլոր կռունկները

PanARMENIAN.Net - Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր սեպտեմբերի 3-ի երեկոյան Նոր Նորք վարչական շրջանում 2 աշխատակիցների մահվան ելքով անվավոր կռունկի սլաքի տապալման դեպքին: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սա այս տարվա 4-րդ նմանատիպ դեպքն է մայրաքաղաքում: Ըստ այդմ, քաղաքապետը պատասխանատու կառույցների ղեկավարներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել անվտանգության նորմերի ապահովմանը: Այս համատեքստում, քանի որ հարցն ըստ էության արտակարգ իրավիճակների նախարարության տիրույթում է, Կարեն Կարապետյանը նաև հանդիպել է ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հետ: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ստեղծվելու է հանձնաժողով, որն ամբողջովին ուսումնասիրելու է ոլորտում առկա խնդիրները`որպեսզի կառուցապատողները մասնագիտական գործունեություն ծավալեն բացառապես իրավական դաշտում` ապահովելով աշխատանքի անվտանգությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---