Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. Թուրքիան նշանակություն չի տալիս WikiLeaks-ի փաստաթղթերին

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. Թուրքիան նշանակություն չի տալիս WikiLeaks-ի փաստաթղթերին

PanARMENIAN.Net - Թուրքիան անտարբեր է WikiLeaks-ի հրապարակած գաղտնի հեռագրերի հանդեպ: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Վկայակոչելով ԱՄՆ դիվանագետներին` WikiLeaks-ը անհիմն տեղեկատվություն է տարածում` ուղղված տարածաշրջանի տարբեր պետությունների միջև հարաբերությունների լարմանը: Մենք բազմիցս հերքել ենք նման տեղեկատվությունը»,- նշել է դեսպանը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը WikiLeaks-ի` Ադրբեջանի հետ կապված վերջին հաղորդագրությունները «սուտ և զրպարտություն» է անվանել:

Սեպտեմբերի սկզբին WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հեռագրերի ողջ արխիվը, փաստաթղթերի ընդհանուր թիվը հասնում է 250 հազարի: Հրապարակված փաստաթղթերի թվում եղել են ամերիկյան դիվանագետների հաշվետվությունները Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ նա բացասական գնահատական է տալիս Էրդողանի կառավարությանն ու քննադատում Իրանի նախագահին, ինչպես նաև դիվանագետների հեռագրերը, որոնք Ալիևի հասցեին ուղղված քննադատություն են պարունակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---