Հարություն Շատյանը Անապայում կմասնակցի «Կինոշոկ 2011» կինոփառատոնին

Հարություն Շատյանը Անապայում կմասնակցի «Կինոշոկ 2011» կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը Անապա քաղաքում մասանկցելու է «Կինոշոկ 2011» ԱՊՀ և մերձբալթյան երկրների թվով 20-րդ հոբելյանական փառատոնի «Գռանիցա շոկա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց երիտասարդ ռեժիսորը, քանի որ ֆիլմը փառատոնային է, ի սկզբանե նպատակ է եղել այն ներկայացնել փառատոնների: Փառատոների հետ կապը պաշտպանում է ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանը: Խոսելով իր հակառակորդ ֆիլմերի մասին, Շատյանը նշեց. «Մյուս մասնակիցների ֆիլմերին ծանոթ չեմ, քանի որ շատ ֆիլմեր, որոնք ներկայացվում են փառատոների, չես կարող նախորոք տեսնես, որովհետև դրանք չեն լինում համացանցում կամ կրպակներում: Ուղակի լինում են ֆիլմեր, որոնց մասին խոսում են, և դա հասնում է հանդիսատեսին»:

Փառատոնին Հարություն Շատյանը մեկնելու է սեպտեմբերի 10-ին, իսկ «Գռանիցա շոկա» անվանակարգի մրցույթը կայանալու է սեպտեմբերի 16-19-ը: Ռեժիսորի տրամադրությունը բարձր է, հատկապես, որ առիթ է ունենալու ծանոթանալ փառատոնի հյուրերի` Նիկիտա Միխալկովի և Արմեն Ջիգարխանյանի և այլ հայտնի մարդկանց հետ: Նա նաև ասաց, որ գնում է «ուրիշներին տեսնել և իրեն ցույց տալ»:

Կինոփառատոնը կայանալու է սեպտեմբերի 11-20-ը:

Հարություն Շատյանը ծնվել է 1985 թ-ին: Զինծառայությունից հետո 2006 թ-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժին: «Բեռնելով կյանքս» ֆիլմը նրա դիպլոմային աշխատանքն է: Այն դարձել է «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը և նաև արժանացել է «Նուարդ» մրցանակին: Նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին և կներկայացնի իր ֆիլմը:

«Բեռնելով կյանքս» ֆիլմը պատմում է շաքարախտով հիվանդ երիտասարդի մասին, ով ստիպված գողություն է անում իրեն հասանելի ինսուլինը գնելու նպատակով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---