Մանվել Եղիազարյան. Հայկական բանակը միշտ ավելի մարտունակ կլինի, քան ադրբեջանականը 7 սեպտեմբերի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Անկախ ամեն ինչից, հայկական բանակը միշտ ավելի մարտունակ կլինի, քան ադրբեջանականը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատարի Մանվել Եղիազարյանը: Ընդ որում, Եղրազարյանը նշել է, որ դեռ խորհրդային բանակում, չնայած հայերն ավելի սակավաթիվ էին, բռի մեջ էին պահում ադրբեջանցիներին: Ըստ նրա, հայ տղամարդիկ արդեն զինվոր են ծնվում, «ուղղակի նրանց մեջ դա հարկավոր է զարգացնել»: «Հայկական բանակը հայ ժողովրդի գլխավոր նվաճումն է և նրա կայացման հենասյունը»,-ասել է նա: Մանվել Եղիազարյանն անընդունելի է համարել բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերը՝ նշելով, որ վերջին 15 տարում խաղաղ պայմաններում հայկական բանակում 1500 զինվոր է մահացել: Նա նշել է, որ ժողովուրդը պետք է կոշտ արձագանքի բանակում բոլոր միջադեպերին: «Մենք չպետք է լռենք և բոլոր մեղավորները պետք է համապատասխան պատիժ ստանան, որպեսզի ապագայում նման միջադեպեր չլինեն»,-ասել է նա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |