Ռուսաստանը կքվեարկի Պաղեստինի անկախության օգտին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն աջակցում է Պաղեստինի՝ անկախությունը ճանաչելու խնդրանքով ՄԱԿ-ին դիմելու մտադրությանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

«Մենք, անշուշտ, կքվեարկենք պաղեստինցիների ցանկացած առաջարկի օգտին, սակայն, պետք է ասեմ, որ մենք չենք դրդրում նրանց: Մենք ասում ենք՝ կայացրեք ձեր որոշումը և մենք ձեզ կսատարենք: Դա քաղաքական ու դիվանագիտական ռազմավարության հարց է»,-հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը «Ռուսաստան-24» հեռուստաալիքում:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:

2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---