Թուրքիան սպառնում է սառեցնել ԵՄ հետ հարաբերությունները

Թուրքիան սպառնում է սառեցնել ԵՄ հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net -

Եթե 2012-ին Եվրամիության հերթապահ նախագահ Կիպրոսի ներկայացուցիչ ընտրվի, Թուրքիան կխզի հարաբերությունները ԵՄ հետ: Այդ մասին նախօրեին հյուսիսային Կիպրոսի ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բաշիր Աթալայը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Եթե հարավային (հունական) Կիպրոսի հետ խաղաղության մասին բանակցությունները փակուղի մտնեն, սակայն Եվրամիությունը, այնուամենայնիվ, նախագահություն տրամադրի նրան, Թուրքիայի և ԵՄ պետությունների միջև իսկական ճգնաժամ կառաջանա: Մենք կսառեցնենք բոլոր հարաբերությունները»,- ասել է նա:

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու:

1978-1979 թթ. Թուրքիային առաջարկում են Հունաստանի հետ միասին անդամագրվել ԵՏՀ մեջ, որից հրաժարվում է: 1980 թ. զինվորական հեղաշրջումից հետո Եվրոպան դադարեցնում է Անկարայի հետ հարաբերությունները, սակայն այն վերականգնվում է միայն 1983 թ.: Սակայն 1997 թ. ԵՄ հրաժարվում է Թուրքիային ճանաչել որպես ԵՄ մուտք գործելու թեկնածու, սակայն այդ իրավունքը Թուրքիան ստանում է 2000 թ.` պայմանով, որ բարեփոխումներ կատարի մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության մեջ:

2002 թ. օգոստոսին բարեփոխումների ծրագիրը հաստատում է Թուրքիայի խորհրդարանը, եւ 2004 թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը միջնորդում է, որպեսզի սկսվեն Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու բանակցությունները:

Թուրք - եվրոպական հարաբերությունները բարդացնում է Կիպրոսի հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: Կիպրոսը 2004 թ. ԵՄ կազմի մեջ է: 1974 թ. Թուրքիան բռնազավթում է Կիպրոս կղզու մի հատվածը, եւ մինչ օրս չի ճանաչում հարավային կառավարության` հունական հատվածի լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---