Երևանցիները հրճվանքի մեջ են ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից

Երևանցիները հրճվանքի մեջ են ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից

PanARMENIAN.Net - Հայ հասարակությունը հրճվանքի մեջ է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված զորահանդեսից: «Շքերթը բավական տպավորիչ էր և արդարացրեց իմ բոլոր սպասումները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միջոցառմանը ներկաներից մեկը: Նրա խոսքով, զորահանդեսը ցույց տվեց հայկական բանակի մարտունակությունն ու հզորությունը:

Միջոցառման մեկ այլ մասնակից իր հերթին նշել է, որ չէր սպասում, թե շքերթն այդքան իդեալական կազմակերպված կլինի: Նրա խոսքով, զորահանդեսն աննախադեպ էր: «Ես շատ ռազմական շքերթներ եմ տեսել տարբեր երկրներում, սակայն նման բան երբեք չէի տեսել»,- նշել է գործակալության թղթակցի զրուցակիցը: Նրա կարծիքով, զորահանդեսի ընթացքում որոշ չափով ցուցադրվել է նաև հայկական բանակի հզորությունը:

Գործակալության մեկ այլ զրուցակից ասել է, որ տարեցտարի հայկական բանակն ավելի հզոր է դառնում, և այսօրվա շքերթը դրա վկայությունն է:

Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը: Բացի այդ, զորահանդեսին մասնակցում էին «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, C-300 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին մասնակցում էին նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---