Մայքլ Քամբեք. Ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունի ԵՄ համար

Մայքլ Քամբեք. Ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունի ԵՄ համար

PanARMENIAN.Net - Ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունի ԵՄ համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության երկրների առաջին գագաթաժողովին՝ Քամբեքը նշել է, որ այն խորհրդանշում է այդ ծրագրի շրջանակներում դրված նպատակներին հասնելու հնարավորությունը: «Գագաթաժողովում կքննարկվի նաև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, ինչը շատ դրական կլինի Հայաստանի համար»,-ասել է նա:

Ըստ Քամբեքի, ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունի ԵՄ համար. «Հայաստանը յուրօրինակ կամուրջ է: Ես համաձայն չեմ, որ այդ քայլն ուղղված է Ռուսաստանի դեմ: Ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունի ԵՄ համար, քանի որ հայկական շուկան կարող է տարանցիկ լինել ԵՄ-ի համար»: Ըստ Քամբեքի, ԵՄ-ն ու ՌԴ-ն այլ պլատֆորմներ ունեն իրենց անհամաձայնությունը հայտնելու համար:

Քամբեքը նշել է, որ վաղ թե ուշ հայկական շուկան կձերբազատվի մենաշնորհներից, քանի որ նույնիսկ օլիգարխը կհամաձայնվի այն փոփոխությունների հետ, որոնք նրան ավելի մեծ շահույթ են խոստանում, իսկ շահույթը առավել զարգացած շուկայում է լինում: Քամբեքը նաև հավելել է, որ «ոչինչ իդեալական չէ, և ԵՄ-ում գոյություն ունեն երկրներ, որոնք բավականին մենաշնորհային ոլորտներ ունեն»:

Բացի այդ, Քամբեքն անդրադարձել է քաղաքացիական հանրության դերին եվրաինտեգրման գործընթացում՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է ուշադրություն դարձնի այն ծրագրերին, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության դերի ակտիվացմանը, ինչը մասնավորապես կատարվում է փոքր ՀԿ-ների միջոցով, որոնք կարող են նպաստել հարաբերությունների ամրապնդմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---