Անցումային ազգային խորհուրդը ցանկանում է օգտագործել Քադաֆիի փողերը Լիբիան վերականգնելու համար

Անցումային ազգային խորհուրդը ցանկանում է օգտագործել Քադաֆիի փողերը Լիբիան վերականգնելու համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի ամբիոնից Լիբիայի Անցումային ազգային խորհրդի գործկոմի նախագահ Մահմուդ Ջիբրիլը կոչ է արել համաշխարհային հանրությանը սառեցնել Մուամար Քադաֆի մնացած ակտիվները՝ դրանք երկրի վերականգնմանը և զարգացմանն ուղորդելու համար:

Նա դիմել է համաշխարհային հանրությանը և ՄԱԿ Անվտանգության խորհրդին, խնդրելով Անցումային խորհրդի համար հասանելի դարձնել Քադաֆիի ռեժիմի 150 մլրդ դոլարը, որոնք սառեցվել են մի քանի ամիս առաջ:

«Մենք կանգնել ենք սահմանադրական ժողովրդավարության և վերակառուցման ճանապարհին»,- ասել է Ջիբրիլը և հավելել, որ «Լիբիան դեռ ազատագրված չէ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---