Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը իշխանությունների հետ պայքարում կկիրառի Սահմանադրությամբ թույլատրվող միջոցների ողջ զինանոցը![]() 27 սեպտեմբերի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունների հետ պայքարում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կկիրառի Սահմանադրությամբ թույլատրվող միջոցների ողջ զինանոցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Սահմանադրությունն, ինչպես հայտնի է, երաշխավորում է քաղաքացիների խաղաղ, առանց զենքի ցույցերի, երթերի ու այլ զանգվածային միջոցառումների իրավունքը, և մենք այդ զինանոցից կարող ենք ընտրել ամենաարդյունավետ ձևերը»,-ասել է նա: Ինչ վերաբերում է իշխանությունների հետ երկխոսությանը, ապա, ըստ Զուրաբյանի, իշխանությունները գարնանը զիջումների գնացին ժողովրդական ճնշման պատճառով: Իսկ այժմ, նրա խոսքով, «իշխանությունները կանգ են առել կես ճանապարհին և գտնում են, որ լարվածությունը մարել է և կարիք չկա նոր զիջումների»: Նա նշել է, որ լարվածությունը նվազել է հենց իշխանությունների զիջումների պատճառով և «իշխանությունները սթափ չեն գնահատում իրավիճակը»: Սեպտեմբերի 23-ի հանրահավաքին ՀԱԿ ներկայացուցիչները կոչ են արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսը ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |