Թուրքիան ավելացնում է իր սպառազինությունը՝ գործարկվել է նոր ռազմանավը

Թուրքիան ավելացնում է իր սպառազինությունը՝ գործարկվել է նոր ռազմանավը

PanARMENIAN.Net - Երեկ գործարկվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի նոր պարեկային «Հեյբելյադա» ռազմանավը: Վարչապետ Էրդողանը խոստացել է այս ամիս ավելացնել թուրքական ռազմանավերի ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում ու վերջ տալ Իսրայելի թողտվությանը միջազգային ջրերում:

Ինչպես հայտնում է Today's Zaman թերթը, ռազմանավի կառուցման համար պահանջվել է 260 մլն դոլար:

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վատթարացան 2010թ. մայիսին, երբ թուրքական «Ազատության տորմիղը», որը մեկնում էր դեպի Գազա, գրոհի ենթարկվեց Իսրայելի հատուկ նշանակության զորքերի կողմից, 9 թուրք մահացավ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---