ԵՄ-ը պարզեցնում է արտոնագրի ռեժիմը Թուրքիայի հետ

ԵՄ-ը պարզեցնում է արտոնագրի ռեժիմը Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում կայացած նիստի արդյունքում Թուրքիայի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին որոշում է ընդունվել: Նիստի աշխատանքին մասնակցել է նաև եվրոպական գործերի գծով թուրքական նախարար Էգեմեն Բագիշը: Նիստում քննարկվել են Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարները:

Ամփոփելով նիստի արդյունքները` ԵՄ ներքին հարցերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հայտնել է, որ Եվրամիությունը կարող է պարզեցնել Թուրքիայի հետ արտոնագրի ռեժիմը: «Մոտ ժամանակներս թուրքական ուսանողների և գործարարների համար «մուլտիվիզա» ստանալու արտոնագրային ընթացակարգերը կպարզեցվեն»,- նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---