Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի իր տարբերակն է առաջարկել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է առաջադրել Սիրիայի վերաբերյալ բանաձևի սեփական տարբերակը, չորեքշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ին առընթեր ռուսական մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Որոշ մայրաքաղաքներում հնչող հայտարարություններն այն մասին, թե որ վարչակարգն է լեգիտիմ, իսկ որը` ոչ, միայն խրախուսում են բռնությունը Սիրիայում»,- հայտնել է նա:

Չուրկինի խոսքով` Մոսկվան հուսով է, որ փաստաթղթի այդ տարբերակը կնպաստի Սիրիայում քաղաքական գործընթացին և այդ երկրում բռնության դադարեցմանը:

«Մեր կարծիքով` պահեստային նախագիծը շատ վտանգավոր և ողբերգական հետևանքների կհանգեցնի Սիրիայում»,- հայտնել է Չուրկինը:

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան առաջարկեցին խիստ պատժամիջոցներ սահմանել ոչ միայն Ասադի, այլև նրա ընտանիքի և մերձավորների նկատմամբ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---